ՅԵՆԹԻ ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿԸ (բանաստեղծություն). Մայ Վան Ֆան - Mai Văn Phấn. Թարգմանված ռուսերենից : Մուշեղ Մխիթարյան

Մայ Վան Ֆան - Mai Văn Phấn

Թարգմանված ռուսերենից : Մուշեղ Մխիթարյան

Перевод с Русского языка Мушега Мовсесовича Мхитаряна

 

 

Մուշեղ Մխիթարյան

 

 

 

ՅԵՆԹԻ ԼԵՌԱՆ* ԾԱՂԻԿԸ

 

Երկնքում լողացող ամպերի

Եվ Թևածող ուժգին քամիների տակ,

Նա  տարածվել է խաղաղ,

Լեռան գագաթին անպարփակ,

 

Յոթ հարյուր տարիներ առաջ,

Կայսր Չան Նյան Տոնգը**,

Դառնալով բուդդիստ վանական,

Գլուխ խոնարհեց նրա առաջ։

 

Դու և ես,

 

Անցնելիս գլուխ ենք խոնարհում։

Թե՛ երեխաները, թե՛ հասուն մարդիկ,

Բոլորն են նրա առաջ գլուխ խոնարհում:

 

Իջանք, լեռան ստորոտը հասանք,

Բամբուկի բարակ ձողերին հենված,

Առաջացող ուխտավորների տեսանք,

Աչքերը հառած դեպի լեռան լանջին,

Այրված ծաղիկների ծխի քուլաներին։

 

* Յենթի լեռը գտնվում է Հանոյից 130 կիլոմետր հեռավորության վրա։ Լեռան բարձրությունը 1068 մետր է։ Այն բուդդայական «Չուկ Լամ» աղանդի հիմնադրման վայրն է։

** Վիետնամի  Չան Նյան Տոնգ կայսրը (1258-1308թթ) այդ աղանդի հիմնադիրն է։

 

 

 

ЦВЕТОК НА ГОРЕ ИЕНТЫ*

 

Распустившись на вершине горы,

Он безмятежен под сильными ветрами

И проплывающими облаками.

 

Семьсот лет назад

Император Чан Нян Тонг**,

Ставший буддийским монахом,

Проходя мимо, склонял перед ним голову.

 

Ты и я,

Проходя мимо, склоняем голову.

Дети и все проходящие мимо –

Все склоняют головы,

Проходя мимо.

 

Спустившись к подножию горы,

Мы встретили паломников,

Идущих опираясь на тонкие бамбуковые палки.

Их глаза были обращены вверх,

Где клубился дым от сожжённых цветов.

 

* Гора Иенты находится в 130 километрах от Ханоя. Её высота – 1068 метров. На горе расположен целый комплекс из одиннадцати пагод. Это место основания буддистской секты «Чук Лам». (Здесь и далее – примеч. авт.)

** Вьетнамский король Чан Нян Тонг (1258–1308) – основатель этой секты.

 

(Перевод Елизаветы Коздобы, Светланы Глазуновой)

 

 

 

Մխիթար Մոս-Մուշեղյան

 

Մխիթար Մոս-Մուշեղյան (իրական անուն, ազգանուն՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան, մարտի 27, 1995, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, դրամատուրգ, արձակագիր, Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիրը։ ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության, Կալիֆորնիայի հայ գրողների միության (2017), Երգիծաբանների համահայկական միության (2021) անդամ է, Հայ դրամատուրգների միության պատվավոր անդամ (2022)։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության ղեկավար Գենադի Նորդի՝ 2022 թվականի մարտի 25-ի որոշմամբ դարձել է միության հայկական բաժանմունքի հիմնադիր ղեկավար

 

Կենսագրություն

 

Մուշեղ Մխիթարյանը ծնվել է 1995 թվականի մարտի 27-ին Երևանում։ Պատանեկան տարիներից հետաքրքվել է թատերարվեստով և գրականությամբ։ Այդ շրջանում էլ արել է դրամատուրգիական առաջին փորձերը և կազմավորել «Մխիթար Մոս-Մուշեղյան» սիրողական թատերախումբը։ Ավելի ուշ հիմնադրել է «Յանուս» արտիստական թատրոնը, 2014-2015 թվականներին եղել է թատրոնի տնօրենը։ Ռեժիսորական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան երեք տասնյակ ներկայացում։ Խաղացել է քառասունից ավելի դեր։ Եղել է «ԲԵՄ» միավորման գլխավոր ռեժիսորը, «ԲԵՄ» միավորման «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Փարոս» իմպրովիզացիոն թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային ստուդիայի դասախոս, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի և «Սթար» թատերախմբերի ղեկավարը։

Հեղինակ է ժամանակակից կյանքի խնդիրներին վերաբերող շուրջ երեք տասնյակ պիեսի, պիեսների առանձին գրքույկների, պատմահայրենասիրական դրամաների, ազգային մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների։ Մոս-Մուշեղյանի ստեղծագործությունները տպագրվել են շուրջ երեք տասնյակ համահեղինակային ժողովածուներում, հեղինակել է «Ապրումներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Մոս-Մուշեղյանի առաջարկով և խմբագրությամբ լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» ժողովածուների շարքը, ինչպես նաև Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ», Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», «Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» պիեսների ժողովածուները, բանաստեղծուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Պողոսյանի և այլ գրողների գրքեր։

 

Անձնական կյանք

 

Առաջին կինը (2013֊2015) լրագրող Հայաստան Ենգոյանն է։ Ունեն մեկ դուստր՝ Անահիտ Մխիթարյանը (ծնված՝ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին)։ Երկրորդ անգամ ամուսնացել է 2019 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության նախկին ղեկավար, «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանի (Մոս-Մուշեղյանի) հետ։ Ունեն մեկ որդի՝ Նժդեհ Մխիթարյանը (ծնված՝ 2022 թվականի փետրվարի 10-ին)։

 

Երկեր

 

«Երբ Անցյալն է աղաղակում»

«Խնամախոս»

«Բաղրամյան»

«Կալոդեն. Արյունոտ շուշաններ»

«Ապրումներ»

«Ճեղքելով դարը»[8]

Մրցանակներ և պարգևներ

Շնորհակալագիր Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից՝ հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար (2020)

«Տիր Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններ (2021)

«Սայաթ-Նովա» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ ազգային մշակույթի պահպանման համար

«Տիգրան Մեծ» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ հայապահպանության համար

«Սողոմոն Թեհլերյան» մեդալ

Ծանոթագրություններ

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-18

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-18

 «ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Հայ դրամատուրգների միության անդամներ»։ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ 2022-03-22։ Վերցված է 2022-04-02

 «Союз писателей Северной Америки»։ Союз писателей Северной Америки։ Վերցված է 2022-04-02

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Շնորհավորանք»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2022-04-02

 «ԴԱՐԵՐ ԿԱՊՈՂ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ»։ www.avangard.am։ Վերցված է 2021-11-18

 ««Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պատմական պիեսն արդիական է, այն պետք է բեմին հանձնվի». Բյուրեղիկ Մնեյան»։ iravunk.com։ Վերցված է 2021-11-18

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-29

 «Պարգևներ արժանավորներին»։ www.avangard.am։ Վերցված է 2022-02-11

Արտաքին հղումներ

Կան արժեքներ, որ չպետք է փոխվեն թատրոնը դրանցից մեկն է՝ գոնե ազգայինի իմաստով

Արդյո՞ք, երբ մի օր ընկնենք հողին, կգա հացը կենդանի

Գրողը գրում է և պետք հասանելի դառնա իր ընթերցողին

Միայն թատերագիր չէ, Մխիթարը. բազմաժանր գրող է, պիտանի մարդ

«Յանուս» արտիստական թատրոնը շնորհակալագրեր է հանձնել 

 

 

Достопримечательности Армении, их фото и описание

Природные красоты в Армении

 

 

 

 

 

 

 

 

BÀI KHÁC
1 2 

image advertisement
image advertisement
image advertisement




























Thiết kế bởi VNPT | Quản trị