image advertisement
image advertisement





























 

Մայ Վան Ֆան (Վիետնամ) ստացել է Վիլյամ Սարոյանի անվան «Իմ սիրտը լեռներում» մրցույթի երրորդ աստիճանի դիպլոմը։

Մայ Վան Ֆան (Վիետնամ) ստացել է Վիլյամ Սարոյանի անվան «Իմ սիրտը լեռներում» մրցույթի երրորդ աստիճանի դիպլոմը։

 

 

 

 

 

Սիրելի բարեկամներ! Որքա՜ն է ուրախանում իմ հոգին այս լուրից: Որքա՜ն հիանալի, Վիլյամ Սարոյանի անվան «Իմ սիրտը լեռներում» մրցույթի երրորդ աստիճանի դիպլոմ ստացա։ Նախ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել տաղանդավոր բանաստեղծ Ռուսլան Պիվովարովին՝ իմ բանաստեղծությունը ռուսերեն թարգմանելու համար, տաղանդավոր բանաստեղծուհի Արմինե Պալավունին՝ ռուսերենից հայերեն թարգմանելու համար։ Ինչ հիանալի նվեր է ինձ համար Վիետնամում ձմռան առաջին օրը: Ես հավատում եմ, որ այս աշխարհում պոեզիան միշտ լույս, երջանկություն և ուրախություն է բերում բոլորին: Սրտանց իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում հայ տաղանդավոր դրամատուրգ և գրող Մուշեղ Մխիթարյանին (գրական կեղծանունը՝ Մխիթար Մոս-Մուշեղյան - SPSA-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար)! Սրտանց շնորհակալություն եմ հայտնում ժյուրիի բոլոր անդամներին:

Մայ Վան Ֆան (Վիետնամ)

 

 

 

Վիլյամ Սարոյան | Իմ սիրտը լեռներում է

 

Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրըԿոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-ԳրեգորըԻ վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

BÀI KHÁC
1 2 
image advertisement
image advertisement

image advertisement
image advertisement




























Thiết kế bởi VNPT | Quản trị